ԱՄՆ-ը Իրաքի արևմուտքում նոր ռազմակայան է կառուցելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106058-ԱՄՆ_ը_Իրաքի_արևմուտքում_նոր_ռազմակայան_է_կառուցելու
Շարունակելով իր միջամտողական քաղաքականությունը ԱՄՆ-ը նոր ռազմակայան է բացել Իրաքի՝ Հորդանանի եւ Սիրիայի սահմանի մոտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2019 07:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը  Իրաքի արևմուտքում նոր ռազմակայան է կառուցելու

Շարունակելով իր միջամտողական քաղաքականությունը ԱՄՆ-ը նոր ռազմակայան է բացել Իրաքի՝ Հորդանանի եւ Սիրիայի սահմանի մոտ:

Հաստատված զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն Իրաքի սահմանի մոտ նոր ռազմակայան է բացել, Հորդանանի եւ Սիրիայի արեւմտյան Ալ-Անբար նահանգում:

Ալ-Անբար նահանգի պաշտոնյաները հաստատել են՝ ԱՄՆ-ի ուժերի գործողությունը նոր ռազմակայանի ստեղծման հարցում:

Զեկույցի համաձայն,ռազմաբազայում ներկա են բազում ամերիկյան զորքեր, որոնք հագեցած են թեթեւ զենքերով եւ մարտական ինքնաթիռներով: Այս ռազմակայանը օգտագործվում է Հորդանանի, Սիրիայի եւ Իրաքի սահմանամերձ շրջանները հետախուզելու համար:

Իրաքի օկուպացիայից ութ տարիների հետո ԱՄՆ-ի բանակը որ հեռացել էր այդ երկրից, կրկին 2014 թ-ին  ԻԼԻՊ- ին դիմադրելու պատրվակով վերադարձել է այդ երկիր:

Ներկայումս ԱՄՆ-ն Իրաքում ունի մի քանի ռազմակայաններ, եւ, ինչպես հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այժմ չի պատրաստվում հեռանալ Իրաքից: