ԱՄՆ-ը Իրաքի արևմուտքում նոր ռազմակայան է կառուցելու
Շարունակելով իր միջամտողական քաղաքականությունը ԱՄՆ-ը նոր ռազմակայան է բացել Իրաքի՝ Հորդանանի եւ Սիրիայի սահմանի մոտ:
Հաստատված զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն Իրաքի սահմանի մոտ նոր ռազմակայան է բացել, Հորդանանի եւ Սիրիայի արեւմտյան Ալ-Անբար նահանգում:
Ալ-Անբար նահանգի պաշտոնյաները հաստատել են՝ ԱՄՆ-ի ուժերի գործողությունը նոր ռազմակայանի ստեղծման հարցում:
Զեկույցի համաձայն,ռազմաբազայում ներկա են բազում ամերիկյան զորքեր, որոնք հագեցած են թեթեւ զենքերով եւ մարտական ինքնաթիռներով: Այս ռազմակայանը օգտագործվում է Հորդանանի, Սիրիայի եւ Իրաքի սահմանամերձ շրջանները հետախուզելու համար:
Իրաքի օկուպացիայից ութ տարիների հետո ԱՄՆ-ի բանակը որ հեռացել էր այդ երկրից, կրկին 2014 թ-ին ԻԼԻՊ- ին դիմադրելու պատրվակով վերադարձել է այդ երկիր:
Ներկայումս ԱՄՆ-ն Իրաքում ունի մի քանի ռազմակայաններ, եւ, ինչպես հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այժմ չի պատրաստվում հեռանալ Իրաքից: