Ամանոն կարևորել է Սաուդյան Արաբիայում միջուկային ստուգում անցկացնելու անհրաժեշտություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106091-Ամանոն_կարևորել_է_Սաուդյան_Արաբիայում_միջուկային_ստուգում_անցկացնելու_անհրաժեշտություն
Վերջին տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան սկսել է ծավալուն ջնաքեր գործադրել միջուկային տեխնոլոգիային հասանելիություն ունենալու համար: Այս հարցում Սաուդական ռեժիմին բացահայտորեն հովանավորում է արևմուտքը մասնավորապես ԱՄՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2019 14:38 Asia/Tehran
  • Ամանոն կարևորել է Սաուդյան Արաբիայում միջուկային ստուգում անցկացնելու անհրաժեշտություն

Վերջին տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան սկսել է ծավալուն ջնաքեր գործադրել միջուկային տեխնոլոգիային հասանելիություն ունենալու համար: Այս հարցում Սաուդական ռեժիմին բացահայտորեն հովանավորում է արևմուտքը մասնավորապես ԱՄՆ-ն:

Միջուկային տեխնոլոգիային հասանելիության համար Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող արագ քայլերը ծածուկ են մնացել ՄԱԳԱՏԷ-ի հայացքից: Այս կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնորեն Յուկիա Ամանոն հստակեցրել է, որ նախքան իր հետազոտական ռեակտորների համար անհրաժեշտ միջուկային վառելիքի ներմուծումը Սաուդյան Արաբիան պետք է համաձայնություն տա ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների ու վերահսկման ծրագրին: Սաուդյան Արաբիան դեռևս չի պարզել իր միջուկային գործունեության նպատակը: Ստուգումների խդրի նկատմամբ սաուդցիների հակազդեցության կապակացությամբ Ամանոն ասել է.«Նրանք ոչ ասել են «Ո՛չ» և ոչ էլ դրական պատասխան են տվել ու դռևս մտածում են այդ կապակցությամբ: Ներկա դրությամբ այս իրավիճակում ենք գտնվում»:

Սաուդյան Արաբայի առաջին միջուկային ռեակտորը նախատեսված է ամբողջացվի մինչև 2019թ. ավարտը: 30 քլիովատ հզորությամբ այս ռեակտորի նախագծողը Արգենտիանյում գտնվող մի կառավարական ընկերություն է, որ նաև կապահովի ռեակտորին անհրաժեշտ միջուկային վառելիքը:

Թվում է թե սաուդական ռեժիմը միջուկային տեխնոլոգիային ու սարքավորումներին հասանելիությանը զուգահեռ միջուկային բացահայտ քայլերով ձգտում է հետապնդել ռազմական միջուկային ծրագիր: Հաշվի առնելով Սպիտակ Տան ու Սաուդական ռեժիմի միջուկային համագործակցությունները այս խնդիրը առավել ուշադրություն է գրավում: Թրամփի կառավարությունը ամերիկյան ընկերություններին թույլատրել է միջուկային ոլորտում գաղտնի համագործակցություն ծավալել Սաուդյան Արաբիայի հետ և ատոմակայանի կառուցման տեխնոլոգիան տրամադրել Ռիադին:

ԱՄՆ-ի կոնգրեսին լրջորեն մտահոգում է այն, որ Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի տրամադրմամբ միջուկային մրցակցություն կսկսվի Միջին Արևելքում: ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը 2019թ. փետրվարի 19-ին իր ներկայացրած զեկույցում հայտնեց, որ  չնայած ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի հակառակության՝ Թրամփի ավագ խորհրդականներն ու պաշտոնյաները ջանքեր են գործադրում միջուկային տեխնոլոգիա վաճառել Սաուդյան Արաբիային: Գործադրվող ջանքերը մեծ մասամբ առաջնորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդատու Մայքլ Ֆիլենը ու նրանից հետո Թրամփի կառավարության էներգետիկայի նախարար Ռիք Փերին այս քայլի ամենալուրջ աջակիցներից մեկն է համարվում:

Այս զեկույցի մեջ հստակեցվել էր, որ երկու կուսակցություններին լրջորեն մտահոգում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիա տրամադրելու հարցը: Փորձագետները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ այս գերարդիական տեխնոլոգիայով նույիսկ հնարավոր է միջուկային զենք արտադրել: Այդուհանդերձ ԱՄՆ-ի կառավարությունը կոնգրեսի մտահոգությունները փարատելու համար առերևույթ փոխել է իր դիրքորոշումը և հայտարարում է, որ դեմ է Սաուդյան Արաբիայի միջուկայնացմանը: Ապրիլի 5-ին հրապարակված մի հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է.«ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա, որ Սաուդյան Արաբիան վերածվի միջուկային ուժի և վտանգի ենթարկի ԱՄՆ-ի ու Իսրայելի անվտանգությունը»: CBS News-ին տված հարցազրույցում Պոմպեոն ասել է.«Մենք երբեք միջուկային զենքով ԱՄՆ-ին ու Իսրայելին սպառնալու հնարավորությունը չենք տրամադրի սաուդցիներին»: