Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ընդգծել են Գոլանի բարձունքներում Սիրիայի ինքնիշխանությունը
Հինգշաբթի օրը, Մոսկվայում կայացած նիստի ավարտին, հաղորդագրություն տարածելով, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի խորհրդարանների արտաքին քաղաքականության հանձնաժողովների նախագահները ընդգծել են Գոլանի բարձունքներում Սիրիայի ինքնիշխանությունը:
Հաղորդագրության մեջ, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի խորհրդարանների արտաքին քաղաքականության հանձնաժողովների նախագահները նշել են, որ իրենց երկրները ձգտում են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության պահպանմանը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և պատրաստ են դերակատարություն ունենալ բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային բազմակողմանի համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ կարևորվել է բոլոր ճգնաժամերի կարգավորման հարցում ՄԱԿ-ի առանցքային դերակատարության ընդլայնումը:
Նիստի ավարտին, կողմերն ընդառաջել են Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի խորհրդարանների արտաքին քաղաքականության հանձնաժողովների նախագահների առաջարկը՝ մոտ ապագայում միջազգային համագումարի անցկացման մասին, սիրիացի փախստականների իրենց հայրենիք վերադառնալու թեմայով:
Կողմերի միջև համաձայնություն է կայացել 2019թ. Աշնանը Թուրքիայում, իսկ 2020թ. Գարնանն Իրանում անցկացնել Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի խորհրդարանների արտաքին քաղաքականության հանձնաժողովների նախագահների նիստը: