Սիրիայի փախստականները հեռանում են Ալ-Ռաքբանի ճամբարից ամերիկյան զորքերի պաշարումից հետո
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106330-Սիրիայի_փախստականները_հեռանում_են_Ալ_Ռաքբանի_ճամբարից_ամերիկյան_զորքերի_պաշարումից_հետո
Ալ-Ռաքբան ճամբարում բնակվող հազարավոր սիրիացի փախստականներ, ԱՄՆ զորքերի պաշարումից ազատվելուց հետո, մտել են Սիրիայի Բադի շրջանի Ջելղմ անցակետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 07:33 Asia/Tehran
  • Սիրիայի փախստականները հեռանում են Ալ-Ռաքբանի ճամբարից ամերիկյան զորքերի պաշարումից հետո

Ալ-Ռաքբան ճամբարում բնակվող հազարավոր սիրիացի փախստականներ, ԱՄՆ զորքերի պաշարումից ազատվելուց հետո, մտել են Սիրիայի Բադի շրջանի Ջելղմ անցակետը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, սիրիացի փախստականները, որոնցից շատերը կանայք եւ երեխաներ են, ազատվել են ԱՄՆ զինված ուժերի պաշարումից  և տրանսպորտային տարբեր միջոցներով հասել են  Ջելղիմի անցակետը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի ուժերը շրջապատել են այդ ճամբարը և արգելել են Սիրիայի փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը:

Ալ-Ռաքբան ճամբարը գտնվում է Սիրիայի, Իրաքի եւ Հորդանանի սահմանային եռանկյունու վրա՝ Ալ-Թանֆի ամերիկյան բազայի մոտակայքում:

Վերջին ամիսներին, Միացյալ Նահանգները փորձում է տեղահանված մարդկանց հարցով Բաղդադին ճնշելու միջոցով, Սիրիայում առավելություն ձեռք բերել: