Սուդանցիները նստացույց են անցկացրել՝ հակաեմենական կոալիցիայից դուրս գալու համար
Սուդանի մայրաքաղաք Խարթումում քաղաքացիները նստացույց են անցկացրել: Նրանք պահանջում են, որ այդ երկիրը դուրս գա Եմենի դեմ պատերազմող սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից:
Ակցիայի մասնակիցներն ընդգծելով, որ Եմենի քաղաքացիներն իրենց եղբայրներն են, պահանջել են, որպեսզի Սուդանը դուրս գա այդ երկրի դեմ պատերազմող կոալիցիայից:
Նստացույցի մասնակիցները հայտարարել են, որ Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմը ոչ մի առնչություն չունի Սուդանի հետ և Եմենում գտնվող սուդանցի փոքրահասակ զինվորները պետք է վերադառնան իրենց երկիր:
Նստացույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուդանի անցումային ռազմական խորհրդի փոխնախագահ Մոհամմադ Համդան Դեղլուն, երկուշաբթի օրը հայտարարեց, որ Սուդանը կշարունակի իր ներկայությունը Եմենի դեմ պատերազմող սաուդյան կոալիցիայում:
Սուդանը 2015 թվականից ի վեր իր մի խումբ զինվորներին գործուղել է Եմեն՝ Արաբիայից ֆինանսական աջակցություն ստանալու համար: Մինչ այժմ զոհվել են մեծ թվով սուդանցի զինվորներ: