Իրաքի իշխանությունները Պոմպեոյին.«Բաղդադը հավատարիմ է Թեհրանի հետ բարեկամությանը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107156-Իրաքի_իշխանությունները_Պոմպեոյին._Բաղդադը_հավատարիմ_է_Թեհրանի_հետ_բարեկամությանը
Իրաքի վարչապետը և հանրապետության նախագահը խոսքն ուղղելով ԱՄՆ պետքարտուղարին ընդգծել են.«Բաղդադը կշարունակի համագործակցությունն ու բարեկամությունը իր բոլոր հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 14:27 Asia/Tehran
  • Իրաքի իշխանությունները Պոմպեոյին.«Բաղդադը հավատարիմ է Թեհրանի հետ բարեկամությանը»

Իրաքի վարչապետը և հանրապետության նախագահը խոսքն ուղղելով ԱՄՆ պետքարտուղարին ընդգծել են.«Բաղդադը կշարունակի համագործակցությունն ու բարեկամությունը իր բոլոր հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի օրը քանիժամյա անակնկալ այց է կատարել Իրաք: Նա առանձին հանդիպում ու բանակցություն է ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմեհդիի և նախագահ Բարհամ Սալեհի հետ:

Իրաքի վարչապետի գրասենյակից ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Ադել Աբդոլմեհդին ընդգծել է.«Իրաքի արտաքին հարաբերությունները հիմնված են ազգային շահերի գերակայության վրա»:

Իրաքի նախագահի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում նշել է.«Բարհամ Սալեհը Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Բաղդադը, չնայած Միացյալ Նահանգների հետ համագործակցելուն, հավատարիմ է Իրանի հետ բարեկամությանը»»:

Բարհամ Սալեհը հավելել է.«Բաղդադի արտաքին հարաբերությունները հիմնված են ազգային շահերի գերակայության և համագործակցությունների ընդլայնման վրա»: