Սիրիա. Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107671-Սիրիա._Ահաբեկչության_դեմ_պայքարը_շարունակվում_է
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիան շարունակելու է համագործակցել իր գործընկերների հետ՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2019 08:13 Asia/Tehran
  • Սիրիա. Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիան շարունակելու է համագործակցել իր գործընկերների հետ՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու ուղղությամբ:

Հինգշաբթի օրը, Բաշար Ալջաֆարին, ՄԱԿ-ի ԱԽ նիստում անդրադառնալով Սիրիայի պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին, հայտարարել է, որ քաղաքացիական անձանց պաշտպանելը պատասխանատվություն է, որ կրում են կառավարությունները՝ իրենց երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելիս և ահաբեկչության դեմ պայքարում:

Նշելով, որ Սիիրիայի ժողովուրդն ավելի քան 8 տարի տառապում է ահաբեկչությունից, Ալջաֆարին հավելել է, որ  կառավարությունը ջանքեր է գործադրում՝ խաղաղ քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե ԱԽ առաքելությունը միջազգային խաղաղությունն ու կայունությունը պահպանելն է ու հակամարտությունները կանխելը, ուրեմն ինչո՞ւ են որոշ կառավարություններ միջամտում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին: