Սիրիա. Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիան շարունակելու է համագործակցել իր գործընկերների հետ՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու ուղղությամբ:
Հինգշաբթի օրը, Բաշար Ալջաֆարին, ՄԱԿ-ի ԱԽ նիստում անդրադառնալով Սիրիայի պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին, հայտարարել է, որ քաղաքացիական անձանց պաշտպանելը պատասխանատվություն է, որ կրում են կառավարությունները՝ իրենց երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելիս և ահաբեկչության դեմ պայքարում:
Նշելով, որ Սիիրիայի ժողովուրդն ավելի քան 8 տարի տառապում է ահաբեկչությունից, Ալջաֆարին հավելել է, որ կառավարությունը ջանքեր է գործադրում՝ խաղաղ քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե ԱԽ առաքելությունը միջազգային խաղաղությունն ու կայունությունը պահպանելն է ու հակամարտությունները կանխելը, ուրեմն ինչո՞ւ են որոշ կառավարություններ միջամտում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին: