Տասնյակ սիրիացի փախստական ընտանիքներ Լիբանանից Սիրիա են վերադարձել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107981-Տասնյակ_սիրիացի_փախստական_ընտանիքներ_Լիբանանից_Սիրիա_են_վերադարձել
Սիրիայում անվտանգությունն ու կայունությունը վերահաստատվելով, տասնյակ սիրիացի փախստական ընտանիքներ Լիբանանից Սիրիա են վերադարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2019 12:30 Asia/Tehran
  • Տասնյակ սիրիացի փախստական ընտանիքներ Լիբանանից Սիրիա են վերադարձել

Սիրիայում անվտանգությունն ու կայունությունը վերահաստատվելով, տասնյակ սիրիացի փախստական ընտանիքներ Լիբանանից Սիրիա են վերադարձել:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, սահմանային անցուղիներից նցնելով, Լիբանանից Սիրիա են մուտք գործել տասնյակ սիրիացի փախստականներ փոխադրող ավտոբուսները:

Հաղորդման համաձայն, սիրիացի պաշտոնատարները նախապատրաստվում են փախստականներին իրենց բնակելի տարածքներ փոխադրելու համար:

Սիրիայի 24 միլիոն բնակչությունից 12 միլիոնը վերջին ինը տարիներին տեղի ունեցած ճգնաժամի հետևանքով հայտնվել է փախստականի կարգավիճակում: Ներկայիս շուրջ 7 միլիոնը հարևան երկրներից վերադարձել են իրենց տներ և փորձ է արվում մյուսներին ևս իրենց հայրենիք փոխադրել: