Սիրիան պահանջում է դատապարտել բնակելի տարածքների դեմ ահաբեկչական հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108049-Սիրիան_պահանջում_է_դատապարտել_բնակելի_տարածքների_դեմ_ահաբեկչական_հարձակումները
Սիրիայի արտգործնախարարությունը երկու առանձին ուղերձներ հղելով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և Անվտանգության խորհրդի նախագահից պահանջել է դատապարտել Սիրիայի բնակելի տարածքների դեմ ահաբեկչական հարձակումները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 04, 2019 13:23 Asia/Tehran
  • Սիրիան պահանջում է դատապարտել բնակելի տարածքների դեմ ահաբեկչական հարձակումները

Սիրիայի արտգործնախարարությունը երկու առանձին ուղերձներ հղելով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և Անվտանգության խորհրդի նախագահից պահանջել է դատապարտել Սիրիայի բնակելի տարածքների դեմ ահաբեկչական հարձակումները:

Բողոքի նոտաներում, Սիրիայի արտգործնախարարությունը, քննադատելով Իդլիբում ոչ-ռազմական օբյեկտների ռմբակոծելու մասին որոշ արևմտյան պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ներկայացված մեղադրանքը, նշել է, որ ցավոք ՄԱԿ-ի որոշ պաշտոնատարներ հանրային կարծիքը շեղելու համար լրացնում են այս ոչ-պրոֆեսիոնալ տեղեկությունները:

Նշելով, որ ահաբեկչական խմբավորումները շարունակում են Սիրիայի բնակելի տարածքների դեմ ոտնձգությունը, սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ հարձակումները Սիրիայի կառավարությանը հեռու չեն պահում ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելուց և երկրում անվտանգություն ու կայունություն հաստատելուց:

Չնայած Սիրիայի բանակին հաջողվել է մեծ թվով տարածքներ ազտագրել ահաբեկիչների ներկայությունից, սակայն դեռևս որոշ շրջաններում, հատկապես Հեմահ նահանգի արվարձանում և Իդլիբ նահանգում դեռ ներկա են ահաբեկիչները, որոնք թիրախ են դարձնում խաղաղ բնակչությանն ու բնակելի շրջանները: