Կատար. Պարից Ծոցի համագործակցւթյան խորհուրդը փլուզման եզրին է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108094-Կատար._Պարից_Ծոցի_համագործակցւթյան_խորհուրդը_փլուզման_եզրին_է
Քաթարի ԱԳՆ խոսնակն արաբական երկրների կողմից այդ երկրի սահմանված շրջափակումների երկրորդ տարելիցի առիթով ասել է. «Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցների շարունակումը Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը կանգնեցրել է փլուզման եզրին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 06, 2019 08:45 Asia/Tehran
  • Կատար. Պարից Ծոցի համագործակցւթյան խորհուրդը փլուզման եզրին է

Քաթարի ԱԳՆ խոսնակն արաբական երկրների կողմից այդ երկրի սահմանված շրջափակումների երկրորդ տարելիցի առիթով ասել է. «Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցների շարունակումը Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը կանգնեցրել է փլուզման եզրին»:

2017թ հունիսի 5-ին, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը, ահաբեկչությանը հովանավորելու մեղադրանքով,  խզեցին իրենց հարաբերությունները Քաթարի հետ, փակելով այս երկրի հետ իրենց օդային, ջրային ու ցամաքային սահմանները:

Քաթարի ԱԳՆ խոսնակ Լուլուահ Ալխաթերը, չորեքշաբթի օրը Ալ  Արաբիա Ալ Ջադիդ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Դոհայի տեսակետը հետևյալն է.  եթե Քաթարը վերականգնի վերոնշյալ չորս երկրների հետ իր հարաբերությունները, նրանցից կախվածություն չպետք է ունենա»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից արաբական ՆԱՏՕ ձևավորելու ջանքերին, նա նշել է. «Նման կառույց ձևավորելու ԱՄՆ-ի ջանքերով հանդերձ, արաբական որևէ երկիր դեռևս չի անդրադարձել այդ հարցին: Բացի Եգիպտոսից, ոը հայտարարել է, որ չի անդամակցի նման կառույցի, արաբական մյուս երկրները նույնպես նման կարծիք ունեն»: