Հունիս 11, 2019 18:43 Asia/Tehran
  • Սիրիայի 10 հազար պատմական նշանակության շրջաններ գտնվում են ոչնչացման վտանգի տակ

Սիրիայի թանգարանների և մշակութային ժառանգության վարչությունը հայտարարել է, որ այդ երկրի առնվազն 10 հազար պատմական նշանակության շրջաններ գտնվում են ոչնչացման եզրին:

Սիրիայի թանգարանների և մշակութային ժառանգության վարչության տնօրեն Մահմուդ Համուդը նշելով, որ անօրինական պեղումները ոչնչացրել են Սիրիայի քաղաքակրթությունը, հավելել է.«Թուրքիայի, Հորդանանի ու բռնագրավված Պաղեստինի հետ սահմաններիցառնվազն մեկ միլիոն  պատմական իրեր ու գտածոներ դուրս են բերվել  Սիրիայից»:

2011 թվականին ահաբեկչական խմբավորումների, հատկապես ԻԼԻՊ-ի  ծավալուն  գրոհով, սկսվեց Սիրիայի ճգնաժամը: Այդ ահաբեկչական խումբը գողացել կամ ոչնչացրել է Սիրիայի պատմական կոթողների մեծ մասը: 

Պիտակ