Սիոնիստ զորայինները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի ցուցարարների վրա
Սիոնիստական ռեժիմի զորայինները Գազայի հատվածում գտնվող Ալ-Ուդա ճամբարում պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել:
Պաղեստինցիներն այսօր Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Բահրեյնում ընթացող տնտեսական նիստին և «դարի գործարք» նախագծին:
Պաղեստինցի մի քանի ցուցարարներ վիրավորվել են Սիոնիստական ռեժիմի զորայինների իրականացրած հարձակման հետևանքով:
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Բահրեյնի նիստին մասնակից արաբական երկրների դեմ:
Բահրեյնի նիստը, որ «դարի գործարք» նախագծի իրագործման առաջին փուլն էր, այսօր և վաղը ընթանում է Մանամայում:
Ամերիկյան «դարի գործարք» նախագիծը միտված է Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը: Այդ նախագիծը պատրաստվել է Սիոնիստական ռեժիմի համագործակցությամբ և որոշ արաբական երկրների համաձայնությամբ: