Սիրիան ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i109005-Սիրիան_ՄԱԿ_ում_բողոք_է_ներկայացրել_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին հղած առանձին նամակներում, Սիրիան դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի դեմ իրականացվող հարձակումները, նշելով, որ այդ բռնությունների նպատակն է երկարաձգել Սիրիայի ճգնաժամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2019 04:36 Asia/Tehran
  •  Սիրիան ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին հղած առանձին նամակներում, Սիրիան դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի դեմ իրականացվող հարձակումները, նշելով, որ այդ բռնությունների նպատակն է երկարաձգել Սիրիայի ճգնաժամը:

Երկուշաբթի վաղ առավոտյան, Սիոնիստական ռեժիմը հրթիռային հարձակումներ է իրականացրել Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքների դեմ, ինչի հետևանքով սպանվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ նորածին:

Սանա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է պատասխանատվություն ստանձնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը կանխելու ուղղությամբ:

Նամակում ասված է. «Այդ քայլերն արվում են ահաբեկիչներին աջակցելու և ԻԼԻՊ ու Ալ Նուսրա խմբավորումների դեմ Սիրիայի բանակի պայքարը կանխելու նպատակով»:

Դամասկոսը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի դեմ ուղղված քայլերը վկայում են, որ Վաշինգտոնը և ԱԽ մի շարք այլ անդամներ, հովանավորւմ են Սիոնիստական ռեժիմին: