Սիոնիստական ռեժիմը խախտել է Լիբանանի օդային սահմանը
Հուլիս 02, 2019 08:50 Asia/Tehran
Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները մեկ անգամ ևս խախտել են այդ երկրի օդային սահմանը:
Ալ-Նաշրա լրատվական կայքի հաղորդման համաձայն, Լիբանանի բանակի հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Անցած երկու օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի 9 կործանիչներ և 4 լրտեսական ինքնաթիռներ, 13 անգամ խախտել են Լիբանանի հարավային շրջանների երկնային տարածքը»:
Սիոնիստական ռեժիմը Լիբանանի օդային տարածքից օգտվում է Սիրիայի դեմ հարձակում իրականացնելու համար:
Երկուշաբթի առավոտյան, Իսրայելի կործանիչները Լիբանանի օդային տարածքից հարձակում են իրականացրել Սիրիայի դեմ: Այդ հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում մի երեխա:
Պիտակ