Եթովպիացի հրեաները հակառասիստական ցույցեր են անցկացնում Սիոնիստական ռեժիմի դեմ
Պաղեստինի բռնագրավված տարածքներում եթովպիացի հրեաները կրկին հակառասիստական ցույց են անցկացրել Քնեսեթի դիմաց:
Ցույցը կայացել է այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի դատարանը եթոպիացի երիտասարդ Սողոմոն Թեքային սպանողին ազատ արձակելու վճիռ արձակեց:
Ոստիկանությունը մարդասպանին ասել է, իր անվտանգությունն ապահովելու համար չպետք է դեպքի վայր գնա կամ որևէ մեկին պատասխանի:
Հուլիսի 6-ից, ի նշան բողոքի ոստիկանության աշխատակցի կողմից 19-ամյա Սողոմոն Թեքայի սպանության դեմ, հազարավոր հրեաներ բողոքի ցույցեր են անցկացրել Թել Ավիվ, Հայֆա, Աշդուդ և Աշքելոն քաղաքներում: Ցույցերի ժամանակ ձերբակալվել է նվազագույնը 60 մարդ:
Եթովպիացի հրեաները Սիոնիստական ռեժիմի կեղծ խոստումներով են այդ տարածք տեղափոխվել: Նրանք ապրում են աղքատության մեջ և Իսրայելում երրորդ կարգի քաղաքացիներ են համարվում:
Ոչ-պաշտոնական տվյալների համաձայն, բռնագրավված Պաղեստինում ապրում են 125-135 հազար եթովպիացի հրեաներ: