2018 թվականին Իսրայելը մանկասպանության ռեկորդ է սահմանել
Հուլիս 28, 2019 12:59 Asia/Tehran
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2018 թվականին սիոնիստների կողմից սպանված պաղեստինցի մանուկների թիվը նախորդ չորս տարվա համեմատ ռեկորդայինէ եղել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդին ուղղած զեկույցում գրել է.«Իսրայելի բանակը երկու հազար 700 երեխա է սպանել՝ բողոքի ակցիաների, բախումների, հետապնդման ու ձերբակալությունների ընթացքում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիոնիստական ռեժիմից պահանջել է անհապաղ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել բռնությունների կիրառումը դադարեցնելու համար:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Սիոնիստական ռեժիմի օկուպանտ ռեժիմը սպանել է 56 պաղեստինցի երեխաների, ինչը 2014 թվականից ի վեր համարվում է մեծագույն թիվը:
Պիտակ