Օգոստոս 01, 2019 17:51 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի վախը պաղեստինցի երեխաներից

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Սիոնիստական ռեժիմի զինվորները հարձակվել են մի պաղեստինցու տան վրա՝ նրա 6 տարեկան դստերը հարցաքննելու համար:

Սիոնիստ զորայինները չորեքշաբթի երեկոյան հարձակվել են 6 տարեկան Մելաք Սադրի հոր տան վրա՝  աղջկան հարցաքննելու համար:

Ավելի վաղ, Երուսաղեմի կենտրոնում գտնվող Ալ-Իսավիա քաղաքատիպ ավանում սիոնիստների ավտոմեքենաների ուղղությամբ քար նետելու մեղադրանքով, Իսրայելի ոստիկանություն էին հրավիրվել 4 և 6 տարեկան երկու երեխաներ:

Դրանից առաջ, Պաղեստինյան բանտարկյալների ակումբն իր զեկույցում նշել էր.«Սիոնիստական ռեժիմը 2015 թվականից մինչև այս տարվա փետրվարի վերջը ձերբակալել է շուրջ 6000 պաղեստինցի երեխաների, որոնց 98 տոկոսը ֆիզիկական և հոգեկան տանջանքների են ենթարկվել:»

Սիոնիստական ռեժիմի կառավարության կաբինետը, խորհրդարանի օգնությամբ, կիրառել  է 14-ից ցածր պաղեստինցի երեխաներին մինրև  20 տարվա ազատազրկման դատապարտելու մասին օրենքը:

Մինչ այժմ իրավապաշտպան կազմակերպությունները և երեխաների իրավունքների պաշտպանները չեն արձագանքել այս քայլերին:

Պիտակ