Հեզբոլլահ. Բեյրութում խոցված երկու ԱԹՍ-երը կրում էին ռումբեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110870-Հեզբոլլահ._Բեյրութում_խոցված_երկու_ԱԹՍ_երը_կրում_էին_ռումբեր
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Բեյրութում խոցված երկու իսրայելական ԱԹՍ-երը կրում էին ռումբեր և նպատակ ունեին պայթյուններ իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2019 04:39 Asia/Tehran
  • Հեզբոլլահ. Բեյրութում խոցված երկու ԱԹՍ-երը կրում էին ռումբեր

Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Բեյրութում խոցված երկու իսրայելական ԱԹՍ-երը կրում էին ռումբեր և նպատակ ունեին պայթյուններ իրականացնել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեզբոլլահը տարածել է հաղորդագրոթյուն, որում նշել է, որ խոցված ԱԹՍ-երը մասնագետների կողմից զննելու արդյունքում պարզվել է, որ դրանց մեջ եղել են ներկառուցված ռումբեր:

Հեզբոլլահը հավելել է. «Խոցված ԱԹՍ-երը C4 տեսակի սարքեր էին և կշռում էին մոտ 1.5 կգ»:

Հաղորդագրության մեջ ասված է. «Զննումների արդյունքում պարզվել է, որ ԱԹՍ-երի նպատակը եղել է ոչ թե հետախուզական գործողություն, այլ պայթյուն իրականացնելը»:

Կիրակի վաղ առավոտյան նույնպես Սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել է Դամասկոսի հարավային շրջանները, ստանալով Սիրիայի ՀՕՊ համակարգի պատասխանը: