Հեզբոլլահ. Բեյրութում խոցված երկու ԱԹՍ-երը կրում էին ռումբեր
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Բեյրութում խոցված երկու իսրայելական ԱԹՍ-երը կրում էին ռումբեր և նպատակ ունեին պայթյուններ իրականացնել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեզբոլլահը տարածել է հաղորդագրոթյուն, որում նշել է, որ խոցված ԱԹՍ-երը մասնագետների կողմից զննելու արդյունքում պարզվել է, որ դրանց մեջ եղել են ներկառուցված ռումբեր:
Հեզբոլլահը հավելել է. «Խոցված ԱԹՍ-երը C4 տեսակի սարքեր էին և կշռում էին մոտ 1.5 կգ»:
Հաղորդագրության մեջ ասված է. «Զննումների արդյունքում պարզվել է, որ ԱԹՍ-երի նպատակը եղել է ոչ թե հետախուզական գործողություն, այլ պայթյուն իրականացնելը»:
Կիրակի վաղ առավոտյան նույնպես Սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել է Դամասկոսի հարավային շրջանները, ստանալով Սիրիայի ՀՕՊ համակարգի պատասխանը: