Օգոստոս 30, 2019 08:51 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հարյուրավոր հիվանդների արգելել է առաջիկա մեկ ամսում հեռանալ Գազայից

Պաղեստինցիների իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը 661 հիվանդի թույլ չի տվել դուրս գալ Գազայից:

Իրանի ռադիոհեռուստատեսության հինգշաբթի օրվա հաղորդման համաձայն, սիոնիստները թույլ չեն տվել Գազայի հատվածից հեռանալ այն հիվանդներին, ովքեր պետք է բուժում ստանան դրսում, այդ թվում նաև օկուպացված Երուսաղեմում:

Գազայի հատվածը, 2006թ սկսած օդային, ցամաքային ու ջրային շրջափակման է ենթարկված Սիոնիստական ռեժիմի կողմից, ինչի հետևանքով, այստեղի բնակիչները բախվում են բազմաթիվ խնդիրների:

Վերջին ամիսների ընթացքում, Սիոնիստական ռեժիմն ավելացրել է Գազայի հատվածի դեմ հարձակումները, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:

 

 

Պիտակ