Հեզբոլլահի վրեժխնդրության վախից, սՍոնիստական ռեժիմը չեղարկել է իր զորավարժությունը
Սարսափելով Լիբանանի Հեզբոլլահի պատասխանից, Սիոնիստական ռեժիմի բանակը հետաձգել է այս շաբաթ նախատեսված իր ռազմափորձը:
Սիոնիստական ռեժիմի բանակի հաղորդագրության մեջ ասված է.«Բնագրավված Պաղեստինում համընդհանուր ռազմափորձը չեղարկելուց բացի, Լիբանանի հետ սահմաններում մարտական պատրաստ վիճակի են բերվել ցամաքային, օդային ու ծովային ուժերը»:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Քերիաթ Շեմոնայի և Ալ-Ջալիլի որոշ հատվածներում փակվել է օդային տարածքը և Երկաթե գմբեթ համակարգ է տեղակայվել տարածաշրջանում:
Հաղորդման համաձայն, շաբաթ առավոտյան, Սիոնիստական ռեժիմի բանակը բռնագրավված Գոլանից զորախմբեր է փոխադրել Լիբանանի հետ սահմանային շրջաններ:
Օգոստոսի 25-ին, Լիբանանի դեմ սիոնիստական ռեժիմի ավիահարձակումներից հետո, հակադարձելով այդ ոտնձգության, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարել է, որ սիոնիստների այդ ոտնձգությունն անպատասխան չի մնա: