Սեռական սկանդալ Իրաքում ԱՄՆ զորայինների շրջանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111255-Սեռական_սկանդալ_Իրաքում_ԱՄՆ_զորայինների_շրջանում
ԱՄՆ բանակը Զինված ուժերից հանել է Իրաքում այդ երկրի ԶՈՒ նավատորմի հատուկ ստորաբաժանումների երեք բարձրաստիճան հրամանատարների, որոնց ենթակայության տակ գտնվող ուժերը մեղադրվում են բռնաբարությունների և ալկոհոլի օգտագործելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2019 04:17 Asia/Tehran
  • Սեռական սկանդալ Իրաքում ԱՄՆ զորայինների շրջանում

ԱՄՆ բանակը Զինված ուժերից հանել է Իրաքում այդ երկրի ԶՈՒ նավատորմի հատուկ ստորաբաժանումների երեք բարձրաստիճան հրամանատարների, որոնց ենթակայության տակ գտնվող ուժերը մեղադրվում են բռնաբարությունների և ալկոհոլի օգտագործելու մեջ:

Իրաքում տեղակայված ամերիկացի զորայինները նախկինում նույնպես մեղադրվել են այդ երկրում պատերազմական հանցագործություններ և սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

Պենտագոնի կողմից  անցկացված ուսւոմնասիրոյթան արդյունքների համաձայն, ամերիկացի զորայինների գործողությունները չեն սահմանափակվել միայն ալկոհոլի օգտագործմամբ ու սեռական ոտնձգություններով: Նարնք իրականացրել են բազմաթիվ անմարդկային գործողություններ:

2003 թվականից սկսած, զանգվածային ոչնչացման զենք պահելու պատրվակով, ԱՄՆ-ը հարձակվեց Իրաքի վրա: Գործողություն, որն ավերածություններից, հարյուր հազարավոր մարդկանց սպանվելուց, ահաբեկչական խմբավոումների ակտիվանալուց և այդ երկրի քաղաքական համակարգը խաթարելուց բացի, այլ արդյունք չունեցավ: