Նոր ցենտրիֆուգների տեղադրում Նաթանզում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111301-Նոր_ցենտրիֆուգների_տեղադրում_Նաթանզում
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը հայտնել են, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշված է, որ Նաթանզի միջուկային օբյեկտում նոր ցենտրիֆուգներ են տեղադրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2019 12:33 Asia/Tehran
  • Նոր ցենտրիֆուգների տեղադրում Նաթանզում

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը հայտնել են, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշված է, որ Նաթանզի միջուկային օբյեկտում նոր ցենտրիֆուգներ են տեղադրում:

Քազեմ Ղարիբ Աբադին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ժամանակավոր տնօրենը երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի անդամներին զեկուցել է, որ սեպտեմբերի 7-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է,  որ լրացուցիչ ցենտրիֆուգներ է տեղադրել Նաթանզի ուրանի հարստացման գործարանում և  այն փորձարկել է բնական ուրանի միջոցով:

Ղարիբ Աբադին հստակեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեի Թեհրան կատարած այցի ժամանակ գործակալությունը հաստատել է, որ Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրում Նաթանզում:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո և եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-իպարտավորությունները չկատարելու պատճառով, սեպտեմբերի 6-ին ԻԻՀ մեկնարկեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը: