Դիմադրության առանցքը չի հանձնվի ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումներին
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ճնշումների դեմ դիմակայությունը շարունակվելու է և ոչ պատժամիջոցները, ոչ աղքատությունն ու քաղցը, չեն կարող թուլացնել Դիմադրության կամքը:
Երկուշաբթի օրը, Աշուրայի կապակցությամբ Բեյրութի սահմանային շրջաններից մեկոմ ունեցած ելույթում, Սեյեդ Հասան Նասրոլլահը, դիմելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, ասել է. «Չնայած բոլոր սպառնալիքներին ու վտանգներին, այդ թվում՝ պատժամիջոցների խստացմանը, մենք շարունակելու ենք իմամ Հուսեյնի ուղին և շարունակելու ենք պայքարել թշնամու դեմ»:
Անդրադառնալով Դիմադրության անդամների, այդ թվում՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցնրին, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք այն մարդիկ ենք, ովքեր հետևում են իմամ Հուսեյնի ճանապարհին և որոնց կամքի վրա չեն կարող ազդել ոչ պատժամիջոցները և ոչ էլ ճնշումները»: