Իրանը մատակարարում է Իրաքի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը
Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է.«Ներկայումս Իրաքի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը մատակարարվում է Իրանի կողմից»:
Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղար Սեյեդ Համիդ Հոսեյնին նշել է.«Իրանից Իրաք էլեկտրաէներգիայի արտահանումների ծավալը տարեկան կազմում է 600-700 միլիոն դոլար»:
Նշելով, որ Իրանն օրական մոտ 38 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Իրաք, Հոսեյնին հստակեցրել է.«Իրաքի առնվազն 250 մեգավատ հզորությամբ Էլեկտրակայանների վառելիքն այդ գազով է ապահովվում»:
Նշելով, որ Իրաքի ժողովուրդը ներկա պայմաններում կանգնած է էլեկտրաէներգիայի խիստ պակասի առջև, Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրաքի շատ քաղաքացիներ ստիպված են գեներատորներ օգտագործել: Քանի որ դիզելային վառելիքի գները բարձր են, գեներատորների էլեկտրաէներգիան շատ թանկ է լինում իրաքցի ընտանիքների համար»: