Սիոնիստական ռեժիմում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Երեքշաբթի առավոտյան, բռնագրավված Պաղեստինում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 22-րդ շրջանը:
Ընտրություններում 11 կուսակցություններ մրցում են խորհրդարանի 120 մանդատները շահելու համար: Բենիամին Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիքուդ» կուսակցության գլխավոր մրցակիցը Իսրայելի դրոշի գույներով «Կապույտ և սպիտակ» դաշինքն է, այդ ռեժիմի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի գլխավորությամբ:
Ապրիլին կայացած ընտրություններից հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չկարողացավ ապահովել խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ինչը հանգեցրեց Քնեսետի լուծարմանը:
Այս բոլորն այն դեպքում, երբ վերջերս Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, բռնագրավված տարածքներին է կցել Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները և Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը: