Սիրիան ընդգծել է Թուրքիայի ռազմական ներխուժմանը դիմակայելու անհրաժեշտությունը
Սիրիայի ԱԳ նախարարությունն ընդգծել է, որ այդ երկիրը որոշել է բոլոր իրավական միջոցներով դիմակայել Թուրքիայի ռազմական ներխուժմանը:
Սիրիայի ԱԳ Նախարարությունը տարածել է հայտարարություն, որում, դատապարտելով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, ԱՄՆ-ին հետևող որոշ քրդական խմբավորումներին է ճանաչել վերջին իրադարձությունների պատասխանատու:
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան իր այդ քայլով վտանգում է քաղաքական գործընթացը: Հաղորդագրության մեջ նշած է.«Թուրքական զորքի ներխուժումը Սիրիայի հյուիս-արևելյան տարածքներ, այդ երկրի ինքնիշխանության ու միասնության հարգման վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտում է»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ մտադիր է իր զորքերը դուրս բերել Սիրիայի սահմանային շրջաններից: Թրամփի այդ քայլը հակասում է Սիրիայի հյուսիսային հատվածի քուրդ աշխարհազորայիններին Թուրքիայի հավանական հարձակումներից պաշտպանելու մասին Միացյալ Նահանգների ավելի վաղ տված խոստմանը: