Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i11239-Էրդողանը_սպառնացել_է_խզել_ԵՄ_ի_հետ_միգրացիոն_համաձայնագիրը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները և սպառնացել է, որ Թուրքիան նույնպես չի կատարի դրանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2016 12:11 Asia/Tehran
  • Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները և սպառնացել է, որ Թուրքիան նույնպես չի կատարի դրանք:

«Մեր բյուջեի հաշվին պահվում է գրեթե 3 միլիոն մարդ (սիրիացի փախստականները)։ Իսկ Եվրոպայի խոստումներից դեռ ոչինչ չկա։ Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա Թուրքիան նույնպես հավատարիմ չի մնա համաձայնագրին։

Երկրները, որոնք մեզանից առաջ են տնտեսական պլանում, չեն ցուցաբերել նման մարդկային վերաբերմունք»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրի 6 միլիարդ եվրո՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար։

1in.am

7/4/2016