Եվրոպացիները բողոքում են Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112441-Եվրոպացիները_բողոքում_են_Սիրիայում_թուրքական_ռազմական_գործողությունների_դեմ
Շաբաթ օրը, եվրոպական մի շարք երկրների հազարավոր քաղաքացիներ, դուրս են եկել փողոց ՝ բողոքելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2019 04:51 Asia/Tehran
  • Եվրոպացիները բողոքում են Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների դեմ

Շաբաթ օրը, եվրոպական մի շարք երկրների հազարավոր քաղաքացիներ, դուրս են եկել փողոց ՝ բողոքելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:

Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Շվեդիայի և Բելգիայի բնակիչները պահանջել են  շուտափույթ դադարեցնել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ գործողությունը:Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:

Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:

Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 270 մարդ: