Եվրոպացիները բողոքում են Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների դեմ
Շաբաթ օրը, եվրոպական մի շարք երկրների հազարավոր քաղաքացիներ, դուրս են եկել փողոց ՝ բողոքելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:
Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Շվեդիայի և Բելգիայի բնակիչները պահանջել են շուտափույթ դադարեցնել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ գործողությունը:Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:
Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 270 մարդ: