Սիրիայի քրդերը հայտարարել են,որ 75 թուրք զինվորականի են ոչնչացրել
Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) այսօր հայտարարել են,որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն սահմանային քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում իրենց հաջողվել է ոչնչացնել 75 թուրք զինվորականի և խփել 7 տանկ:
Հղում անելով Սպուտնիկ լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է ,որ այդ բախումների ընթացքում վիրավորվել է ևս 19 թուրք զինվոր:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր,որ թուրքական ուժերն ու Անկարայի կողմից հովանավորվող աշխարհազորայիններն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ-Հասաքե արվարձանում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքը,սակայն քրդական աղբյուրները հերքել են այդ տեղեկատվությունը:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 270 մարդ: