Հորդանանը տարբեր երկրներին կոչ է արել դեմ արտահայտվել դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112526-Հորդանանը_տարբեր_երկրներին_կոչ_է_արել_դեմ_արտահայտվել_դեսպանատները_Երուսաղեմ_տեղափոխելուն
Հորդանանի խորհրդարանի նախագահ Աթեֆ Թարունեն դիմել է տարբեր երկրների խորհրդարաններին, կոչ անելով պաշտպանել պաղեստինյան հողերի իրական տերերի իրավունքները և ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա, պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ագրեսիան ու ոճրագործությունները դադարեցնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2019 13:54 Asia/Tehran
  •  Հորդանանը տարբեր երկրներին կոչ է արել դեմ արտահայտվել դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելուն

Հորդանանի խորհրդարանի նախագահ Աթեֆ Թարունեն դիմել է տարբեր երկրների խորհրդարաններին, կոչ անելով պաշտպանել պաղեստինյան հողերի իրական տերերի իրավունքները և ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա, պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ագրեսիան ու ոճրագործությունները դադարեցնելու նպատակով:

Մեհր լրատվական գործակալության  հաղորդմամբ, Հորդանանի խորհրդրանի նախագահը հավելել է, որ ՄԱԿ-ի ենթակայությամբ գործող միջազգային կառույցներն ի վիճակի չեն գործադրել կառույցի բանաձևերը, ինչպես նաև չեն կարող բանաձևերի կողմերին, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին, որը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, ստիպել պահպանել միջազգային օրենքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2017թ դեկտեմբերին, անօրինական կերպով և խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, Երուսաղեմը ճանաչեց որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց այդ քաղաք:

Թրամփի այդ քայլից հետո, Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ 14.2 միլիոն դոլար որպես խրախուսանք կնվիրի այն երկրներին, որոնք իրենց դեսպանատները Թել Ավիվից կտեղափխեն Երուսաղեմ: