Լիբանանցի բողոքարարները ծածանել են Պաղեստինի դրոշը և հրկիզել ԱՄՆ-ի դրոշը
Լիբանանցի բողոքարարները Պաղեստինի դրոշը բարձրացնելով, իրենց համերաշխությունն են հայտնել պաղեստինցիներին և հրկիզելով ԱՄՆ-ի դրոշը, բողոքել են այդ երկրի վարած քաղաքականությունների դեմ:
Ակցիայի 6-րդ օրը, բողոքարարները հավաքվելով Բեյրութում գտնվող Կենտրոնական բանկի շենքի առջև, հայտարարել են.«Չնայած երկրի վարչապետ Սաադ Հարիրի առաջարկած նախագծի վավերացմանը, մենք շարունակելու ենք ցույցերը»:
Ակցիայի մասնակիցները բողոքում են հարկերի սահմանման և որոշ պաշտոնատարների ֆինանսական կոռուպցիայի դեմ: Նրանք այդ պաշտոնյաների հրաժարականն են պահանջում: Լիբանանցիները բողոքի ուղերձ են հղել ԱՄՆ-ի ղեկավարներին, և բարեկամության ուղերձ Պաղեստինի ժողովրդին:
Ցուցարարները երկուշաբթի օրը հրկիզել են Սիոնիստական ռեժիմի դրոշը և բողոքել այդ ռեժիմի քաղաքականությունների դեմ:
Լիբանանցի բողոքարարներն այն դեպքում են շարունակում իրենց ցույցերը, երբ Լիբանանի քաղաքական խմբերն ու կուսակցությունները երեկ համաձայնել են Լիբանանի վարչապետ Ալ-Հարիրիի առաջարկած նախագծին ժողովրդի դժգոհությունը մեղմելու և տնտեսական վիճակը բարելավելու նպատակով: :