Սիրիայի հյուսիսային շրջանների վերաբերյալ Թրամփի որոշման դեմ քննադատությունները շարունակվում են
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ կոմիտեն քննադատել է Սիրիայի քրդերին միայնակ թողնելու Թրամփի որոշումը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ կոմիտեի նախագահ Ադամ Սմիթն ասել է.«Նողակալի է Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցածը և նրանց ճակատագրի հանդեպ անտարբերությունը դավաճանություն է առանցքային գործընկերոջ նկատմամբ»:
Սմիթն ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեծ սխալ:
Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած երկու շաբաթների ընթացքում անարգալից ու անընդունելի հայտարարություններ է կատարել քրդերի հասցեին:
Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի բանակի հարձակումից հետո, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումն այդ երկրի կառավարությունից պահանջել է իր վերահսկողության տակ առնել երկրի հյուսիսային շրջանները և իրենց պաշտպանել Թուրքիայի հարձակումներից:
Հոկտեմբերի 9-ից, 9 օր շարունակ, Սիրիա-Թուրքիա սահմանը քուրդ աշխարհազորայիններից մաքրելու պատրվակով Թուրքիան հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ: Այդ քայլը կատարվել է ԱՄՆ-ի նախագահի անուղղակի աջակցությամբ: