Իրաքում արգելվել է սաուդական և ամերկյան մի շարք ԶԼՄ-ների աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112931-Իրաքում_արգելվել_է_սաուդական_և_ամերկյան_մի_շարք_ԶԼՄ_ների_աշխատանքը
Իրաքի կառավարությունն արգելել է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» ցանցերի և Միացյալ Նահանգների արաբալեզու «Ալ-Հառե» հեռուստաընկերության ու «Սավա» ռադիոկայանի աշխատանքը՝ այդ երկրի օրենքը խախտելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 05:10 Asia/Tehran
  •  Իրաքում արգելվել է սաուդական և ամերկյան մի շարք ԶԼՄ-ների աշխատանքը

Իրաքի կառավարությունն արգելել է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» ցանցերի և Միացյալ Նահանգների արաբալեզու «Ալ-Հառե» հեռուստաընկերության ու «Սավա» ռադիոկայանի աշխատանքը՝ այդ երկրի օրենքը խախտելու համար:

Իրաքի կապի ու տեղեկատվության կազմակերպությունը, որը հանդիսանում է այդ երիկրում գործող լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող մարմին, փակել է Բաղդադում տեղակայված «Ալ-Հառե» լրատվական գործակալության գրասենյակը:

Հաղորդման համաձայն, աուդական ու ամերիկյան լրատվական ծառայությունների աշխատանքը դադարեցվել է՝ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները մասնակի և ոչ ճիշտ լուսաբանելու պատճառով:

Անցած տավա սեպտեմբերին նույնպես կազմակերպությունը երեք ամսով դադարեցրել էր այս լրատվական գործակալության աշխատանքը՝ Իրաքի սունների ու շիաների կրոնական հաստատությունների և երկրի իշխանությունների հասցեին ուղղված վիրավորանքների պատճատոռով, պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել:

Արաբալեզու «Ալ-Հառե» հեռուստաընկերությունն Իրաքում իր գործունեությունը սկսել է 2004թ և ֆինասնավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:

Վերջին շաբաթների ընթացքում, Իրաքի որոշ նահանգներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ հանրային ծառայությունների ցածր մակարդակի, գործազրկության ու կառավարության անգործության դեմ: