Դամասկոսը քրդական զինված խմբերին կոչ է արել միանլ Սիրիայի բանակին
Սիրիայի ՊՆ-ն մի հաղորդագրությամբ «Սիրիայի ժողովրդական ուժեր» կոչվող քրդական զինված խմբերին առաջարկել է թուրք ագրեսորներին դիմակայելու համար, միանալ Սիրիայի բանակին:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդմամբ, հաղորդագրության մեջ ասված է.«Սիրիայի Ալ-Ջազիրա շրջանի ընդարձակ տարածքների հսկողությունը բանակի ձեռքն անցնելուց հետո, բանակի ու զինված խմբերի գլխավոր հրամանատարությունը «Ղասդ» զինված խմբերին հրավիրում է միանալ բանակին»:
Հաղորդագրության մեջ նշվել է.«Սիրիայի բանակի ու զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը պատրաստ է ընդունել նրանց, ովքեր ցանկություն կունենան միանալ բանակին և վերահասություն տալ այն անձանց իրավիճակին, որոնք զինվորական ծառայություն չեն կատարել կամ հետապնդվում են անվտանգության ուժերի կողմից»:
Այս հաղորդագրության մեջ շեշտվել է.«Օկուպացված մյուս տարածքները ազատագրելու համար, Սիրիան պետք է միաբան լինի ու միասնական պատերազմ մղի թշնամիների դեմ»:
Ավելի վաղ, քրդական զինված խմբերը պատրաստակամություն էին հայտնել միանալ Սիրիայի բանակին, սակայն այս քայլին գնալու համար պայմաններ էին դրել: