Դամասկոսը քրդական զինված խմբերին կոչ է արել միանլ Սիրիայի բանակին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113052-Դամասկոսը_քրդական_զինված_խմբերին_կոչ_է_արել_միանլ_Սիրիայի_բանակին
Սիրիայի ՊՆ-ն մի հաղորդագրությամբ «Սիրիայի ժողովրդական ուժեր» կոչվող քրդական զինված խմբերին առաջարկել է թուրք ագրեսորներին դիմակայելու համար, միանալ Սիրիայի բանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 08:56 Asia/Tehran
  • Դամասկոսը քրդական զինված խմբերին կոչ է արել միանլ Սիրիայի բանակին

Սիրիայի ՊՆ-ն մի հաղորդագրությամբ «Սիրիայի ժողովրդական ուժեր» կոչվող քրդական զինված խմբերին առաջարկել է թուրք ագրեսորներին դիմակայելու համար, միանալ Սիրիայի բանակին:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդմամբ, հաղորդագրության մեջ ասված է.«Սիրիայի Ալ-Ջազիրա շրջանի ընդարձակ տարածքների հսկողությունը բանակի ձեռքն անցնելուց հետո, բանակի ու զինված խմբերի գլխավոր հրամանատարությունը «Ղասդ»  զինված խմբերին հրավիրում է միանալ բանակին»:

Հաղորդագրության մեջ նշվել է.«Սիրիայի բանակի ու  զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը պատրաստ է ընդունել նրանց, ովքեր ցանկություն կունենան միանալ բանակին և վերահասություն տալ այն անձանց իրավիճակին, որոնք զինվորական ծառայություն չեն կատարել կամ հետապնդվում են անվտանգության ուժերի կողմից»:

Այս հաղորդագրության մեջ շեշտվել է.«Օկուպացված մյուս տարածքները ազատագրելու համար, Սիրիան պետք է միաբան լինի ու միասնական պատերազմ մղի թշնամիների դեմ»:

Ավելի վաղ, քրդական զինված խմբերը պատրաստակամություն էին հայտնել միանալ Սիրիայի բանակին, սակայն այս քայլին գնալու համար պայմաններ էին դրել: