Եմենում խոցվել է ԱՄՆ-ի լրտեսական ԱԹՍ-ը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113089-Եմենում_խոցվել_է_ԱՄՆ_ի_լրտեսական_ԱԹՍ_ը
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է.«ԱՄՆ-ին պատկանող մի ԱԹՍ խոցվել է Եմենի «Ասիր» շրջանի մոտակայքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2019 12:57 Asia/Tehran
  • Եմենում խոցվել է ԱՄՆ-ի լրտեսական ԱԹՍ-ը

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է.«ԱՄՆ-ին պատկանող մի ԱԹՍ խոցվել է Եմենի «Ասիր» շրջանի մոտակայքում»:

Ուրբաթ օրը, Եմենի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ  Յահյա Սարիհն իր թուիթերյան էջում գրել է.«Այսօր առավոտյան, Եմենի զինված ուժերը, Սաուդյան Արաբիայի հարավային «Ասիր» շրջանի մոտակայքում, Եմենի հետ շփման գծում, համապատասխան զենքով խոցել են ԱՄՆ-ի «Սքան Իգլ» տեսակի լրտեսական ԱԹՍ-ը»:

Յահյա Սարիհը նշել է, որ լրտեսական ԱԹՍ-ը Սաուդյան Արաբիայի հետ Եմենի սահմաններին լրտեսական առաքելություն էր իրականացնում: 

Անցած գիշեր նույնպես Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել էր այդ երկրի արևմտյան հատվածում Սաուդյան Արաբիայի հարձակողա-լրտեսական ինքնաթիռի խոցման մասին: 

Անսարալլահ շարժման պաշտպանողական ու նույնպես հարձակողական կարողությունները հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտորեն ավելացել են, այնպես որ Եմենի պատերազմի հարթակում ուժի հավասարությունը փոխվել է: