Իսրայելում կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները ձախողել են
Կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով Սիոնիստական ռեժիմի երկու գլխավոր կուսակցությունների բանակցությունները ձախողել են:
«Իսրայել Հյում» պարբերականը, երեքշաբթի օրը, հղում անելով իրազեկ աղբյուրների, գրել է.«Կոալիցիոն կառավարություն կազմելու համար Սիոնիստական ռեժիմի երկու գլխավոր կուսակցությունների միջև տարաձայնությունն այնքան խորն է, որ կառավարություն ձևավորվելու հնարավորություն չկա և նոր ընտրությունների անցկացումը միակ տարբերակը կարող է լինել:
Իսրայելում անցկացված վերջին ընտրությունների արդյունքում, գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» և Բենի Գանցի գլխավորած «Սև ու սպիտակ» կուսակցությունները խորհրդարանում ամենաշատ տեղերն են ստացել, սակայն Սիոնիստական ռեժիմի կուսակցություններից և ոչ մեկին դեռևս չի հաջողվել կոալիցիա կազմել մյուս կուսակցությունների հետ, որոնք ստացել են խորհրդարանի տեղերի ավելի քան կեսը:
Նոր կառավարություն ձևավորելու ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված դատական գործերն են:
Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ: