Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմակայան է կառուցում
Նոյեմբեր 15, 2019 04:16 Asia/Tehran
Թուրքիայի բանակը սկսել է ռազմակայան կառուցել Սիրիայի հյուսիսում:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Սարի Կանի հարավային արվարձանում գտնվող Ալ-Հավաս գյուղում, թուրքական բանակը սկսել է ռազմակայանի կառուցման աշխատանքները:
Հաղորդման համաձայն, Սիրիայի հյուսիսում իրականացված գործողության արդյունքում, թուրքական զորուժը գրավել է այս տարածքը:
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական ագրեսիան դատապարտվել է այդ երկրի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ չի բացառում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները շարունակվելը:
Պիտակ