Ռաքքայում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի քրդերի և Թուրքիայի բանակի միջև
Սիրիայի Ռաքա նահանգում Թուրքիայի բանակի և Սիրիայի քրդերի միջև տեղի ունեցած խիստ բախումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ այդ բախումների երկրորդ օրը, Թուրքիայի բանակը փորձում է իր վերահսկողության տակ առնել M4 միջազգային ճանապարհը:
Հաղորդման համաձայն, բախումների հետևանքով մինչ այժմ սպանվել են Թուրքիայի դաշնակից խմբերի 13 անդամներ և Սիրիայի ժողովրդավարական ուժերի 6 անդամներ: Հավանաբար մեծանալու է կորուստների թիվը:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով և Սիրիա-Թուրքիա սահմանը քուրդ աշխարհազորայինների ներկայությունից մաքրելու նպատակով, անցած հոկտեմբերի 9-ից, Թուրքիայի բանակը գրոհել է Սիրիայի հյուսիսային շրջանների վրա:
Մյուս կողմից, Սիրիայի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը: