Ռաքքայում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի քրդերի և Թուրքիայի բանակի միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113792-Ռաքքայում_բախումներ_են_տեղի_ունեցել_Սիրիայի_քրդերի_և_Թուրքիայի_բանակի_միջև
Սիրիայի Ռաքա նահանգում Թուրքիայի բանակի և Սիրիայի քրդերի միջև տեղի ունեցած խիստ բախումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 09:00 Asia/Tehran
  • Ռաքքայում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի քրդերի և Թուրքիայի բանակի միջև

Սիրիայի Ռաքա նահանգում Թուրքիայի բանակի և Սիրիայի քրդերի միջև տեղի ունեցած խիստ բախումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ այդ բախումների երկրորդ օրը, Թուրքիայի բանակը փորձում է իր վերահսկողության տակ առնել  M4 միջազգային ճանապարհը:

Հաղորդման համաձայն, բախումների հետևանքով մինչ այժմ սպանվել են Թուրքիայի դաշնակից խմբերի 13 անդամներ և Սիրիայի ժողովրդավարական ուժերի 6 անդամներ: Հավանաբար մեծանալու է կորուստների թիվը:

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով և Սիրիա-Թուրքիա սահմանը քուրդ աշխարհազորայինների ներկայությունից մաքրելու նպատակով, անցած հոկտեմբերի 9-ից, Թուրքիայի բանակը գրոհել է Սիրիայի հյուսիսային շրջանների վրա:

Մյուս կողմից, Սիրիայի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը: