Իսրայելում քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ կա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113801-Իսրայելում_քաղաքացիական_պատերազմի_բռնկման_վտանգ_կա
Սիոնիստական ռեժիմի «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հայտարարել է,որ Բենիամին Նեթանյահուի իշխանության մեջ մնալը մեծացնում է օկուպացված տարածքներում քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 14:27 Asia/Tehran
  •  Իսրայելում քաղաքացիական պատերազմի բռնկման  վտանգ կա

Սիոնիստական ռեժիմի «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հայտարարել է,որ Բենիամին Նեթանյահուի իշխանության մեջ մնալը մեծացնում է օկուպացված տարածքներում քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգը:

Բենի Գանցը Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցության պաշտոնատարներին կոչ է արել իր գլխավորած դաշինքի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորել ,քանզի վերջին օրերի ու շաբաթների դեպքերը ցույց են տալիս,որ Բենիամին Նեթանյահուի իշխանության  մեջ մնալը մեծացնում է քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգը:

Անդրադառնալով  Նեթանյահուի հասցեին հնչած մեղադրանքերին, Գանցը բացառել է նրա իշխանության մեջ մնալը: 

Սիոնիստական ռեժիմի դատական համակարգում մի քանի գործ է հարուցվել Նեթանյահուի դեմ: Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի, խաբեության և  վստահության չարաշահման մեջ:

Իսրայելցիները 2019 թվականին երկու անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացրել: Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Գանցին կառավարություն ձևավորելու մանդատ էր շնորհել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր կարողացել մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: 

Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին տապալվելուց հետո,Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հինգշաբթի օրն այդ ռեժիմի խորհրդարանին կարգադրել է վարչապետ ընտրել այդ ռեժիմի համար: