Սիոնիստական ռեժիմը մտադիր է Ղոդսում դադարեցնել UNRWA-ի գործունեությունը
Պաղեստինցի փախստականներին տրամադրվող օգնությունը դադարեցնելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը ձգտում է վավերացնել օրենք UNRWA-ի գործունեությունը լիարժեք դադարեցնելու մասին:
Հինգշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի քնեսեթի անդամ և Ղոդս քաղաքի նախկին քաղաքպետ Նիր Բարեքաթն ասել է.«Ներկա դրությամբ UNRWA-ն օգտագործվում է որպես միջոց Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի նկատմամբ ատելություն առաջացնելու նպատակով»:
Ըստ այս հաղորդման 2020 թվականի սկզբից UNRWA-ի գործունեության դադարեցման մասին օրինագիծը ստորագրվել է Լիքուդ, «Իսրայելը մեր տունն է» և սիոնիստական մի քանի այլ կուսակցությունների ղեկավարների կողմից: 2018թ. «Դարի գործարք» նախագծի ընդունման հարցում պաղեստինցիներին ճնշելու նպատակով, ԱՄՆ-ը կրճատեց ԱՆՐՈՎԱ գործակալությանը հատկացվող 300 մլն. դոլատ կազմող ֆինանսական օգնությունը: UNRWA-ն օգնում էր Հորդանանի արևմտյան ափին, Գազայում, Հորդանանում, Լիբանանում ու Սիրիայում գտնվող շուրջ 6 մլն. փախստականներին ու ներգաղթյալներին և ֆինանսական օգնության կրճատումը ճգնաժամ է առաջացրել գործակալության համար»: