Լիբանանում միջկրոնական վեճերն Իսրայելի դավադրության արդյունքն են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114000-Լիբանանում_միջկրոնական_վեճերն_Իսրայելի_դավադրության_արդյունքն_են
Զգուշացնելով Լիբանանում միջկրոնական վեճերի կապակցությամբ, այդ երկրի նախկին նախագահը հայտարարել է, որ ողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում, այդ վեճերը բխում են Սիոնիստական ռեժիմի շահերից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 07:33 Asia/Tehran
  • Լիբանանում միջկրոնական վեճերն Իսրայելի դավադրության արդյունքն են

Զգուշացնելով Լիբանանում միջկրոնական վեճերի կապակցությամբ, այդ երկրի նախկին նախագահը հայտարարել է, որ ողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում, այդ վեճերը բխում են Սիոնիստական ռեժիմի շահերից»:

Էմիլ Լահուդը ուրբաթ երեկոյան ասել է.«Սիոնիստական ռեժիմը, սադրանքներ հրահրելով և միջկրոնական վեճերը սրելով, Լիբանանի ժողովրդի խաղաղ ցույցերը շեղել է իրենց ուղուց»:

Լահուդը նշել է.«Լիբանանում քաղաքական խավի մեծամասնությունը 1982 թ. ի վեր ներքաշված է կոռուպցիայի մեջ: Լիբանանում կան նաև  մեծ թվով ազնիվ մարդիկ, ինչպես՝ Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը»:

Լիբանանի նախկին նախագահը հավելել է.«Դիմադրությունը միակ զսպիչ գործոնն է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դիմաց»:

Էմիլ Լահուդը հինգշաբթի օրը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի Դիմադրությանը զինաթափելով թուլացնել Լիբանանի պաշտպանական կարողությունը»: