Դեկտեմբեր 13, 2019 16:47 Asia/Tehran
  • Սիրիայի Դարաա նահանգի արվարձանում, պայթյունի հետևանքով, զոհվել է երեք երեխա

Սիրիայի հարավային Դարաա նահանգի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք երեխա, վիրավորվել են ևս երեք չափահաս քաղաքացիներ:

Դեպքը տեղի է ունեցել Դարաա նահանգի արվարձանում գտնվող Նասիբ սահմանային ավանում, ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով:

Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկիչների կողմից տեղադրված ականների պայթյունները մինչ այժմ խլել են մեծ թվով խաղաղ քաղաքացիների կյանքեր: 

Անցած շաբաթ ևս Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքա նահանգի և հյուսիսային Ռաքքա քաղաքի մի քանի շրջաններում ականի պայթյունից զոհվել ու վիրավորվել են մեծ թվով խաղաղ քաղաքացիներ: 

Թուրքիայի բանակը հոկտեմբերի 9-ին հարձակվեց Սիրիայի հյուսիսային հատվածի վրա և բռնագրավեց այդ երկրի որոշ շրջաններ: Թուրքիայի բռնազավթման հետևանքով, Սիրիայի հյուսիսային շրջաններում մերթ ընդ մերթ տեղի են ունենում ռումբերի պայթուններ,որոնք տեղադրվել են Թուրքիային կապված տարրերի կողմից: 

Պիտակ