Աբդուլ Ալ- Մահդի. ԱՄՆ-ի միակողմանիությունը վնասակար է Իրաքի անվտանգության համար
Իրաքի վարչապետը քննադատելով ԱՄՆ միակողմանի որոշումները, ընդգծել է, որ Վաշինգտոնի գործողությունները անվերահսկելի և բացասական արձագանքներ են ունեցել Իրաքի համար և խաթարում են այդ երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և անկախությունը:
Աբդուլ Ալ- Մահդի այսօր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է Իրաքի կառավարության թուլացման ուղղությամբ ցանկացած գործողություն և ընդգծել է, որ այս քայլերն Իրաքում լարվածություն և քաոս կստեղծեն:
Աբդուլ Մահդին, ընդգծելով, որ լարվածության աճն Իրաքում կվնասի բոլոր կողմերին, կոչ է արել ջանքեր գործադրել լարվածության մողմացման ուղղությամբ:
Իրաքի շատ լրատվամիջոցներ և գործիչներ նախազգուշացրել են այդ երկրի վերջին անկարգություններն ԱՄՆ-ի կողմից շահարկվելու մասին: