Աբդուլ Ալ- Մահդի. ԱՄՆ-ի միակողմանիությունը վնասակար է Իրաքի անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114632-Աբդուլ_Ալ_Մահդի._ԱՄՆ_ի_միակողմանիությունը_վնասակար_է_Իրաքի_անվտանգության_համար
Իրաքի վարչապետը քննադատելով ԱՄՆ միակողմանի որոշումները, ընդգծել է, որ Վաշինգտոնի գործողությունները անվերահսկելի և բացասական արձագանքներ են ունեցել Իրաքի համար և խաթարում են այդ երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և անկախությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2019 14:29 Asia/Tehran
  • Աբդուլ Ալ- Մահդի. ԱՄՆ-ի միակողմանիությունը  վնասակար  է Իրաքի անվտանգության համար

Իրաքի վարչապետը քննադատելով ԱՄՆ միակողմանի որոշումները, ընդգծել է, որ Վաշինգտոնի գործողությունները անվերահսկելի և բացասական արձագանքներ են ունեցել Իրաքի համար և խաթարում են այդ երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և անկախությունը:

Աբդուլ Ալ- Մահդի այսօր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է Իրաքի կառավարության թուլացման ուղղությամբ ցանկացած գործողություն և ընդգծել է, որ այս քայլերն Իրաքում  լարվածություն և քաոս կստեղծեն:

Աբդուլ Մահդին, ընդգծելով, որ լարվածության աճն Իրաքում կվնասի բոլոր կողմերին, կոչ է արել ջանքեր գործադրել լարվածության մողմացման ուղղությամբ:   

Իրաքի շատ լրատվամիջոցներ և գործիչներ նախազգուշացրել են այդ երկրի վերջին անկարգություններն ԱՄՆ-ի կողմից շահարկվելու մասին: